Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քարոզարշավը կառուցել են՝ վստահաբար իմանալով, որ լինելու է գերցածր մասնակցություն

Քարոզարշավը կառուցել են՝ վստահաբար իմանալով, որ լինելու է գերցածր մասնակցություն
17.09.2023 | 19:39

Դե ինչ, ոնց որ ասում են` պատկերը հստակ գծվում է։ Մի քանի բառով, ամփոփումից մի ժամ առաջ, ներկայացնեմ, թե էս ինչ եղավ։

Ուրեմն, ոնց նայում ենք` ընտրության մասնակիցների թիվը 30% չի ձգի, հազիվ՝ 26-27%, քանի որ, որպես կանոն, էս ժամն ընտրության ամենաթույլ հատվածն է, ու դժվար «աննախադեպ» շարժ գրանցվի։ Ասել է թե՝ կմասնակցի 210-220 հազար մարդ։

Սա մեծագույն նվերն է Ավինյան Տիկոյին. բանն այն է, որ սրանք հստակ ֆիքսած թիվ ունեն՝ 100-120 հազարին մոտ, ու իրենց քարոզարշավը կառուցել են էս տիրույթում, վստահաբար իմանալով, որ լինելու է գերցածր մասնակցություն, իսկ էդ պարագայում վերը նշված թիվը 54-55 % ձայն է ապահովում։ Էդ թվերի միջակայքում էլ իրենց հաշվարկներն արել են` ցուցակներով անցել։

Նենց որ, մի կես ժամից, հենց տեղամասը փակվի, առաջին 100 քվեաթերթը հաշվեցին, մոտավորապես սենց պրապորցիաներ ենք տեսնելու։

Էս ամեն ինչից հետո պարզ կդառնա, որ մարդը 50+ 3 կամ 4 %-ով միանձնյա դառնում է քաղաքապետ։

Հետո չասեք, թե չենք ասել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4186

Մեկնաբանություններ